ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մի թերագնահատեք բանակցությունները սառեցնելու մասին ԵՄ նախազգուշացումները

Մի թերագնահատեք բանակցությունները սառեցնելու մասին ԵՄ նախազգուշացումները
26.11.2016 | 22:14

Թուրքիան պետք է ուշադրություն դարձնի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին Եվրամիության զգուշացումներին և իրականացնի կառույցի կողմից պահանջվող բարեփոխումները: Reuters-ի փոխանցմամբ` բելգիական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցի շուրջ հինգշաբթի Եվրախորհրդարանում անցկացված քվեարկությունը չպետք է թերագնահատվի, քանի որ «այն ազդեցություն կունենա ԵՄ երկրների վրա, որոնք որոշում են կայացնելու անդամակցության վերաբերյալ»:


Հարցազրույցի ժամանակ Յունկերը չի անդրադարձել ԵՄ-ի հետ ներգաղթյալների մասին գործարքը կասեցնելու հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի սպառնալիքներին: Նա կոչ է արել Էրդողանին կատարել անհրաժեշտ բարեփոխումները` սկսած հակաահաբեկչական օրենսդրության հիմնանորոգումից, եթե նա ցանկանում է, որ Թուրքիայի քաղաքացիները ազատ մուտքի արտոնագիր ունենան ԵՄ երկրներ մեկնելիս:

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ